Ադրբեջանի արևմտյան շրջաններ… Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը

Ադրբեջանի արևմտյան շրջաններ… Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը

Նախօրեին, երբ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր կոմունիկացիաների վերաբացման հարցում իր վճռականության մասին, նա հայտարարեց, որ «Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Կառավարությունում բոլորը լուռ լսեցին վարչապետին և որևէ մեկի մտքով չանցավ հարցնել, թե Ադրբեջանի այդ ո՞ր արևմտյան շրջանների մասին է խոսում Փաշինյանը։ Որովհետև եթե վերջինս չհիշատակեր Նախիջևանը, կարելի կլիներ ենթադրել, որ «Ադրբեջանի արևմտյան շրջան» ասելով, նա նկատի ուներ հենց այդ ինքնավար հանրապետությունը։ Բայց ոչ՝ Նիկոլն ասում է «արևմտյան շրջաններ և Նախիջևան»։ Եվ ուրեմն ի՞նչ նկատի ունի ՀՀ կառավարության ղեկավարը։

Այդ ի՞նչ խնդիր ունի Արդբեջանն իր արևմտյան շրջանների հասանելիության հետ կապված։ Որտե՞ղ է նա հանդիպում հայկական խոչընդոտին նման կոմունիկացիայի պարագայում։ Ոչ մի տեղ։ Ընդհանրապես ոչ մի տեղ։ Եվ սա փաստ է։

Մնում է ենթադրել, որ «Ադրբեջանի արևմտյան շրջան» ասելով, Փաշինյան Նիկոլը նկատի ունի Արցախը։ Լավագույն դեպքում՝ Արցախի ադրբեջանցիների կողմից օկուպացված շրջանները։ Օրինակ Շուշին, որը ՀՀ վարչապետի համար դժբախտ ու դժգույն քաղաք էր։ Եվ այս զառանցանքը հնչում է ՀՀ ամենաբարձր ամբիոններից ու ամենաբարձ մակարդակով։ Աբսուրդ։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում