Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Քաշաթաղի շրջանում

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Քաշաթաղի շրջանում

Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են համատեղ զորավարժություններ անցկացնել Լաչինի (Քաշաթաղի) շրջանում՝ ըստ երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի:

Ինչպես գրում է Tert.am-ը` հղվելով ադրբեջանական լրատվամիջոցների վրա, երկու թուրքական պետությունների զինված ուժերը միասին մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որն ուղեկցվում է մարտական հրաձգությամբ:

Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, կապող ճանապարհներին ծուղակներ լարելուն, ինչպես նաև պայմանական հակառակորդին գաղտագողի մոտենալուն ուղղված առաջադրանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում