Ադրբեջանցիները 260 ԱՄՆ դոլար են գանձում ՀՀ տարածքով երթևեկող իրանական մեքենաներից

Ադրբեջանցիները 260 ԱՄՆ դոլար են գանձում ՀՀ տարածքով երթևեկող իրանական մեքենաներից

Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն իրանցի վարորդը տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցիները գումար են պահանջում իրանական բեռնատարների վարորդներից։

Իրանից վարորդն է ասել, որ փաստաթղթերի համար 30 դոլար, ճանապարհի համար 130 դոլար են ուզում, մեծ մեքենաների համար 260 դոլար, իսկ վառելիքաքսուքային նյութերի տեղափոխման համար՝ 500 դոլար վճար»,–ասաց նա։

Նա նշեց, որ մեր ղեկավարությունը պետք է որոշի՝ Ադրբեջանը ունի՞ նման իրավունք, թե չունի։ Նա ասաց, որ այդ հարցով զբաղվում է ԱԱԾ–ն, սակայն ոչ մի տեղեկություն չունեն, թե ինչ փուլում է, քանի որ իրենց հետ չեն խորհրդակցում, չեն տեղեկացնում։
«Վաղն էլ կսկեն մեր մեքենաները ստուգել , պահանջներ դնել»,–ասաց նա և նշեց, որ իրանցի վարորդները արդեն իրենց բողոքի ձայն են բարձրացնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում