Մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով պահեստազորի սերժանտ է զոհվել. ՊՆ

Մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով պահեստազորի սերժանտ է զոհվել. ՊՆ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում