Կատաղած ֆաշիստներ՝ Պետրոս Ղազարյանը Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի մասին

Կատաղած ֆաշիստներ՝ Պետրոս Ղազարյանը Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի մասին

Հարցը նույնիսկ այն չէ, որ Հայաստանում կան մարդիկ՝ այն էլ հանրային դեմքեր, ովքեր ժամանակակից Գերմանիայի, իսկ ավելի կոնկրետ՝ նրանց ֆուտբոլի հավաքականի մասին կարող են այսպես խոսել՝ «կատաղած ֆաշիստներ»։ Խնդիրը նրանում է, որ նման տգետները Հայաստանում բարձր պաշտոններ են զբաղեցնում, մեդիաքաղաքականություն որոշում ու իրենց մտքի «գոհարներն» ահա այսպես շաղ տալիս Հանրային հեռուստաընկերության ու ռադիոյու եթերում։ Կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում է Պետրոս Ղազարյանին, ով իր «իմաստնության» բարձունքից այս անգամ փայլել է հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ հարցազրույցում։ Մարդը պարզապես որոշել էր «Վերլուծել» Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը և ահա նման արտահայտություն իրեն թույլ տվել Հանրային ռադիոյի եթերում։

Հաղորդման հղումը՝ այստեղ։ Պետրոս Ղազարյանի՝ Գերմանիայի հավաքականին ուղղված գնահատականները հաղորդման 7-րդ րոպեից։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում