Կախված վիճակում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

Կախված վիճակում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում