Փաշինյանը բարձրաձայնում է Ադրբեջանի փաստարկներն ու Հայաստանի անունից լեգիտիմացնում դրանք

Փաշինյանը բարձրաձայնում է Ադրբեջանի փաստարկներն ու Հայաստանի անունից լեգիտիմացնում դրանք

Նիկոլ Փաշինյանի ամեն արտասած բառը, ամեն մի քայլը նեղացնում է Հայաստանի բանակցային հնարավորությունները։

Տեսեք, նույն Գորիս-Կապան ճանապարհը։ Դուք չեք գտնի մեր գործընկերներներից որևէ մեկի հայտարարություն, թե «դա ադրբեջանական տարածք է»։ Այդ թվում՝ որովհետև միջազգային իրավունքը նախատեսում է հնարավորություններ նման դեպքերում ճանապարհը փոխանցելու համար (դրա մասին գրել եմ նախկինում, հղումը կդնեմ մեկնաբանությամբ)։ Բայց Նիկոլը կանգնում ա, ասում ա․ «չէ, ադրբեջանականա դա»։

Դրանից հետո մեր գործընկերներից ոչ մեկը․ ոչ ռուսները, ոչ ֆրանսիացիները, ոչ իրանցիները, ոչ ամերիկացիները որևէ կերպ մեզ չեն կարող աջակցել։ Անգամ այդ ճանապարհով ազատ երթևեկի հարցում։

Կամ օրինակ՝ այսօր Նիկոլը իրանցիներից գումար գանձելու թեմայով հայտարարել է, թե «դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020թ․ դեկտեմբերի պայմանավորվածության մեջ չեն հիշատակվել օտարերկրյա բեռնափոխադրումները»։ Վերջ, սրանով Նիկոլը այդպիսի բեռնափոխադրումների անխափանության շուրջ բանակցությունները փակեց։ Հիմա անգամ Իրանը չի կարող այդ թեմայով պահանջատեր լինել, որովհետև «մենք նման բան չենք պայմանավորվել»։ Չլիներ այս հայտարարությունը, կարելի է ռուսների ու իրանցիների հետ համատեղ պնդել, որ չէ, 2020թ․ դեկտեմբերյան պայմանավորվածությունները պիտի տարածվեն բոլոր բեռնափոխադրումների վրա։

Էս մարդը առաջնորդվում է բացառապես Ադրբեջանի շահով։ Նա բարձրաձայնում է Ադրբեջանի փաստարկները Ադրբեջանի փոխարեն։ Ու Հայաստանի անունից ամրագրում ու լեգիտիմացնում է այդ փաստարկները։ Նիկոլի դավաճան լինելը քաղաքական լոզունգ չէ, գեղարվեստական չափազանցություն չէ, փոխաբերություն չէ։ Դա փաստ է, որի իրական լինելը մեր ժողովուրդը պիտի գիտակցի ու մարսի։

Ու ընդդիմության խնդիրն է ամպերից մի պահ իջնել ու մեր ժողովրդին իր համար հասկանալի լեզվով բացատրել, որ «ընԳեր ջան, էս մարդը խիա՞ սենց բան ասում, կարար չէ՞ չասեր ու սենց բան կլներ»։

Վահագն ՄԽՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում