AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել

 

«Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, և նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։ Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են անգամ «Ժողովուրդ» օրաթերթին՝ նշելով, որ իրենք տրամադրված գնում են բժշկի՝ քննարկելու պատվաստման տարբերակը, հիասթափված հետ են վերադառնում։ Բանն այն է, որ շատ բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել, սպասել և այդպես իրենց պացիենտների մի մասին շփոթության մեջ են գցում։

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ, որը հաստատեց, որ բժիշկների կողմից էլ կա տարածվող ապատեղեկատվություն։ «Ես գտնում եմ, որ սա ամենացավալին է այս գործընթացում. բժիշկներն իրենք, շատ լավ տեղեկացված լինելով, երբեմն իրենց սուբյեկտիվ կարծիքն են արտահայտում, և սա մարդկանց գցում է բնական շփոթության մեջ։ Իսկ երբ բժիշկն է սկսում տարակուսել, բնական է, որ ոչ մասնագետը կսկսի տարակուսել»,- ասաց մասնագետը՝ նկատելով, որ ԱՄՆ-ում բուժաշխատողների 90 տոկոսից ավելին պատվաստված է, իսկ Հայաստանում այս թիվը բավականին ցածր է։

«Բայց մեր պատվաստումային ընդգրկվածությունը հաշվի առնելով՝ վստահ կարող եմ ասել, որ բուժաշխատողների շրջանում թիվը նույնպես բարձր չէ։ Իսկ եթե բուժաշխատողն ինքը չի գնում վստահ պատվաստման, նա չի կարող վստահ խոսել պատվաստման արդյունավետության մասին։ Սա ցանկացած պատվաստանյութի և ցանկացած կանխարգելիչ երևույթի մասին է»,- հայտարարեց մասնագետը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից․ Hetq.am Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու13 հորթը. Արցախի ՔԿ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է թուրք-ադրբեջանական շրջանակներին Հոկտեմբերի 31-ը՝ պատվաստումների օր Գյումրիում Մարզերի բնակիչները հոգևորված չեն եկամտահարկի վերադարձի ծրագրով. «Ժողովուրդ» ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին․ «Հրապարակ» Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ․ «Ժողովուրդ» «Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի․ «Հրապարակ» Մասիսում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է․ «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan