Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների. Իշխան Սաղաթելյան

Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների. Իշխան Սաղաթելյան

Մենք չեն հրաժարվել փողոցային պայքարից։ Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում այսօր հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհին առաջացած ճգնաժամից՝ Սաղաթելյանը հարցադրում արեց՝ ինչու՞ են իշխանությունները առանց սահմանազատման և սահմանագծման գործողությունները սկսելու բանավոր կերպով այդ տարածքները հանձնում Ադրբեջանում։

Անդրադառնալով վարչատարածքային բաժանման օրենքի իրավական հենքերից, Վարդևանյան նշեց. «Աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր, այդ օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր և ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղծված իրավիճակին։ Հիմա, եթե մենք վարչատարածքային բաժանման օրենքում նշենք, որ ՀՀ սահմանները մինչև Բաքու են հասնում, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Չի կարելի այս մակարդակի պրիմիտիվ դարձնել նման կարևոր հարցերի քննարկումը»։
Վարդևանյանը նշեց, որ բանավոր պայմանավորվածության հիման վրա զորքերի դուրս բերումը առնվազն գտնվում է Քրեական օրենսգրքի տիրույթում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում