Սերս գաղտնի թող մնա… Էրդողանն ու Փաշինյանը շուտով թփերի մե՞ջ կմտնեն

Սերս գաղտնի թող մնա… Էրդողանն ու Փաշինյանը շուտով թփերի մե՞ջ կմտնեն

Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի իր գործընկերոջ միջոցով հանդիպման առաջարկ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Վերջինս էլ խունջիկ-մունջիկ է լինում, ասում, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկի։ Իսկ հետո ահա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանները կբացվեն ու, ինչպես մի առիթով ասել է, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ танцы, господа, шампанское…
 

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ»
Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր

Չար լեզուներն անգամ ասում են, որ նույն վրաստանյան այցի ընթացքում, երբ Փաշինյանը չգիտես ինչու Բաթում գնաց, այդ ապագա սիրավեպի որոշակի պայմաններ արդեն քննարկվել են։ Էրդողանի բանագնացներն եկել և «մուշթարի աչքով» ուսումնասիրել են մեր վարչապետին։ Բայց այս վերջինի մասով ոչինչ չեմ կարող պնդել։ Կրկնում եմ՝ չար լեզուների բամբասանք է։ Չնայած, նաև ասում են, որ այդ չար լեզուները լավատեղյակ մարդիկ են։ Չգիտեմ։

Ինձ ավելի շատ մեկ այլ հարց է հետաքրքում։ Ո՞րն է լինելու Էրդողանի ու Փաշինյանի հաջորդ քայլը։ Միասին կինո կգնա՞ն, թե միանգամից թփերի մեջ կմտնեն։ Սպասենք տեսենքն։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում