Կութ գյուղում տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են հնչել

Կութ գյուղում տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են հնչել

«Այս պահին Գեղամասար համայնքի սահմանում հանգիստ վիճակ է, սակայն երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ են հնչել»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Կրակոցները դարձել են մշտական, բարեբախտաբար վնասներ չեն եղել: Կրակոցները հնչել են տարբեր տրամաչափի զենքերից»,- նշեց նա:

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Նվիրումի վկայություն»
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Անդրադառնալով՝ ադրբեջանցիների կողմից Գեղամասարի որոշ սահմանային հատվածներում դիտավորյալ առաջացրած հրդեհների պատճառով գյուղացիների կրած վնասներին, համայնքապետը նշեց, որ խնդրի համար դիմել են Կառավարություն, դեռևս պատասխան չկա։

«Մեկ ամիս կլինի դիմել ենք Կառավարություն, դեռ չեն պատասխանել: Գյուղացիները բավականին վնասներ են կրել, քաղած խոտը վառվել էր, իսկ այս տարի խոտի գինը 2000 դրամից ավելի է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Ո՞վ է կառավարում աշխարհը»
Նոամ Չոմսկի

Հետևեք մեզ նաև Telegram-ում