Զոհված զինվորի հորը բերման ենթարկեցին Եռաբլուրից

Զոհված զինվորի հորը բերման ենթարկեցին Եռաբլուրից

ՀՀ Անկախության օրվա առիթով պայմանավորված՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ Եռաբլուրում են։ Այստեղ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք։ Քիչ առաջ էլ ժամանել է Փաշինյանը, գրում է Hraparak.am-ը։ 

Րոպեներ առաջ ոստիկանությունը անմիջապես Եռաբլուրից բերման ենթարկեց զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին։

 

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Ո՞վ է կառավարում աշխարհը»
Նոամ Չոմսկի

 

Նշենք, որ զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը ոչ մի ավելորդ բան չէր ասել, զուտ լրագրողներին էր ներկայացնում որդուց դրվագներ, ինչի ժամանակ էլ մի քանի ոստիկան ձեռքերից բռնեց ու տարավ, իսկ քանի որ լրագրողներին արգելված է տեղաշարժվել, մենք չհասցրինք պարզել՝ ուր են տանում Գալստյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում