Հայաստանում մեծ տոն կլինի։ Միասնության, ուժի, արժեքների ու իրական անկախության ՄԵԾ ՏՈՆ

Հայաստանում մեծ տոն կլինի։ Միասնության, ուժի, արժեքների ու իրական անկախության ՄԵԾ ՏՈՆ

30 տարվա մենություն: Մեծ հաշվով սա է այն արդյունքը, որին մենք հասանք անկախության երեսուն տարիների ընթացքում։ Մենություն ու լքվածություն։ Հայաստանն այսօր միայնակ է։ Միայնակ իր թշնամիների առջև, միայնակկ գերտերությունների շահերի առջև, մեծ հաշվով՝ նաև ինքն իր առջև…

Կասե՞ք վատ է ամեն ինչ։ Գուցե։ Բայց ես նաև վստահ եմ, որ այդ մենությունն էլ որոշակի օգուտներ կարող է բերել։ Համենայն դեպս, հիմա Հայաստանը ներս նայելու, ամեն ինչ գնահատելու, հասկանակու ու վերարժևորելու հնարավորություն ունի։ Այո, հենց հիմա։ Մենք պետք է հաղթահարենք մեր անդդորը խաթարող աղմուկը, մի պահ կտրվենք դրանից ու հասկանանք, թե որտեղ ենք հասել և ուր ենք ուզում գնալ։ Դրանից հետո ամեն բան լավ կլինի, վստահեցնում ենք։

Այնպես չէ, որ մեզ հեշտ ընթացք են խոստացել։ Այնպես էլ չէ, որ բոլոր այս դժվարությունները, կորուստներն ու ցավը կոտրել են մեր ժողովրդին։ Ոչ։ Պարզապես ուղենիշներն ենք կորցրել։ Եվ ահա դա է, որ պետք է վերականգնել։ Այնժամ 30 տարվա մենություն։

 

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Նվիրումի վկայություն»
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում