AM | RU
USD
EUR
RUB

44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ

 

Սեպտեմբերի 27-ին կլրանա 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցը։ Անցած մեկ տարվա ընթացքում հանրային հարթակներում բազում գնահատականներ են տրվել Հայաստանի և Արցախի համար ողբերգական հետևանքներով ավարված այդ պատերազմին, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին, միջազգային հանրության վարքագծին և այլն։ Այդ գնահատականների մի մասը, իսկապես, շատ ուշագրավ և արժեքավոր էր։ Դրանց հեղինակները փորձում էին հասկանալ, թե որ գործոններն են դարձել ադրբեջանա-արցախյան պատերազմի վերսկսման պատճառ, ինչ սխալներ է թույլ տվել հայկական կողմը, մեր կրած կորուստներից որոնք էին անդառնալի և որոնք՝ ոչ, ինչ է կարելի անել ստեղծված իրավիճակում և այլն, և այլն։ Բայց, կարծում ենք, ճշմարտության դեմ շատ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ հանրային դիսկուրսում պատերազմին վերաբերող թեզերն այս ընթացքում զուրկ չեն եղել նաև սուբյեկտիվությունից, իսկ հաճախ նաև՝ սպեկուլատիվ, շահադիտական հատկություններից։

Այն փաստը, որ պատերազմի ողբերգական հետևանքները պետք է դառնային ՀՀ իշխանությունների հրաժարականի պահանջի ավելի քան հիմնավոր պատճառ, մեր խորին համոզմամբ շատ օբյեկտիվ և հասկանալի է։ Բայց մենք նույնքան համոզված ենք նաև, որ անթույլատրելի սխալ է 44-օրյա պետերազմի դասերը պրոեկտել բացառապես ներքաղաքական փոփոխությունների՝ թեկուզ և շատ անհրաժեշտ օրակարգը սպասարկելու համար։ Ոչ։ Հայ քաղաքական միտքը պարտավոր է շատ հստակ պատասխանել պատերազմի նախադրյալներին, ընթացքին ու հետևանքներին վերաբերող անխտիր բոլոր հարցերին։ Դա մեր անվտանգության, կորսվածը վերականգնելու, պետականաշինության գործընթացը ճիշտ կազմակերպելու, հանրային համերաշխությունը վերականգնելու և ընդհանրապես՝ ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքն ապահովելու անհրաժեշտ քայլ է, որը վաղ թե ուշ պետք է անպայման արվի։

Ելնելով այս ամենի գիտակցումից՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը նախաձեռնում է «44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ» թեմայով հետազոտության իրականացում, որի շրջանակներում տարածաշրջանային անվտանգության, աշխարհաքաղաքականության, ռազմական գործի, թուրքագիտության, ադրբեջանագիտության և այլ մասնագետների ներգրավվածությամբ կանցկացվեն քննարկումներ, կոնֆերանսներ, հոդվածների, զեկույցների և գրքի հրապարակում։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը նախատեսում է հետազոտական այս ծրագրի աշխատանքներին ներգրավել ոլորտի առաջատար մասնագետներին՝ փորձագետների, միջազգային գործընկերների և այլն։ Կազմակերպչական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

❗️ Ընթերցողների մասնակցությունը ծրագրին

Հարգելի հետևորդներ, ներկայացվող ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի աջակիցների և, հուսով ենք, նաև ընթերցողների լայն շրջանակի կողմից։

- Հետազոտական աշխատանքի նյութերի մի մասը, ինչպես նաև մեր կազմակերպած քննարկումներն ու կոնֆերանսները, կհրապարակվեն և կլուսաբանվեն զանգվածային լրատվության միջոցներով։ Սակայն լինելու է նաև վճարովի բովանդակություն, որը հասանելի կլինի միայն մեր բաժանորդներին ու հովանավորներին։

- «Ոկանապատ» ՎԿ-ին կարող եք բաժանորդագրվել այստեղ՝ https://www.patreon.com/voskanapat

- Բաժանորդագրության մինիմալ գինը ամսական 5 USD-ին համարժեք ՀՀ դրամ է։ Սակայն նույն համակարգի միջոցով կարող եք ավելի մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել «Ոսկանապատ» ՎԿ-ին։ Հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է հոնորարների, կազմակերպչական և տպագրական ծախսերի կազմակերպմանը։

Հարգանքով` «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Լրահոս
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan