Թբիլիսին ցանկանում է խաղաղապահ դառնալ՝ Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Թբիլիսին ցանկանում է խաղաղապահ դառնալ՝ Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է Regnum-ը:

«Քննարկումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ էր: Ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Վրաստանի վարչապետը հայտարարել է Անդրկովկասում խաղաղապահ լինելու Թբիլիսիի պատրաստակամության մասին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ երկրների միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու ձգտման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում