Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ»

Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ»

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գործող հայկական «Սոլո» երաժշտական համույթը ներկայացրել է առաջին տեսահոլովակը՝ «Արցախ»։ Այն մեր կորստի, բայց նաև ապրեցնող հույսի մասին է։ Երգը կատարում են «Սոլո» երաժշտական համույթի փոքրիկ տաղանդավոր երեխաները և համույթի գեղարվեստական ղեկավար, երիտասարդ ստեղծագործող Սեդա Մեջլումյանը։ Սեդան նաև հեղինակել է Արցախ ստեղծագործության երաժշտությունը, բառերի հեղինակը՝ Աննա Մագթաղյանն է։

«Սոլո» երաժշտական համույթը գործում է 2016 թվականից, Մոսկվայի պետական երաժշտական դպրոցում՝ որպես հայ արվեստի համույթ, հայ տաղանդավոր փոքրիկները կատարում են հայկական տարբեր ստեղծագործություններ, սփյուռքում պահպանելով հայկական մշակույթը։ Համույթը մասնակցել է տարբեր միջազգային փառատոնների և արժանացել հեղինակավոր դափնիների ու մրցանակների։ Համույթի ղեկավար Սեդա Մեջլումյանը ղեկավարում է նաև «Виноградная лоза» միջազգային փառատոնը, որը միավորում է Մոսկվայում գործող տարբեր հայկական մշակութային ու հասարակական կազմակերպություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում