«Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան

«Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից և Ռուսաստանից այլ մոտեցում է ակնկալում Սիրիայի հարցում: Այս մասին հայտնում է HaberTurk-ը:

«Ես նախկինում երբեք ստիպված չեմ եղել նման բանի միջով անցնել ԱՄՆ-ի որևէ ղեկավարի հետ: Որպես ՆԱՏՕ-ի երկու անդամ՝ մենք պետք է հավատարիմ մնանք նույն դիրքորոշմանը: Այնուամենայնիվ, Ամերիկան ներկայում ավելի եռանդով է աջակցում ահաբեկչական կազմակերպություններին, քան սպասվում էր (այս դեպքում, հավանաբար, Էրդողանը նկատի ունի Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը)», – ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նա նաև իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի վերաբերյալ:

«Այժմ թվում է, որ Սիրիան այնքան էլ արդիական չէ Միացյալ Նահանգների համար: Ահա մենք, կան Ռուսաստանը և Իրանը: Ես նաև այլ ակնկալիքներ ունեմ Պուտինից Սիրիայի հարցում», – ամփոփել է Էրդողանը:

 

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————


«Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ»
Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր

Հետևեք մեզ նաև Telegram-ում