Եվս մեկ տխուր օր Հայոց օրացույցում

Եվս մեկ տխուր օր Հայոց օրացույցում

Հայ ժողովուրդն այսօր հիշում է 2020թ. ադրբեջանա-արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներին։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին երկար նախապատրաստություններից հետո Ադրբեանի իշխանությունները սահմանի ողջ երկայնքով հարձակում սկսեցի Արցախի Հանրապետության դեմ։ Գրեթե մեկուկես ամիս տևած մարտական գործողությունների ընթացքում թշնամին կարողացավ ճեղքել հայկական զինված ուժերի պաշտպանական գիծը, իսկ հետո նաև ընդհանրապես կազմաքանդել Արցախի Պաշտպանության բանակը՝ գրավելով հայկական երկրորդ պետության զգալի տարածքներ և տարբեր հաշվարկներով սպանելով ավելի քան 5000 հայ զինվորներ։ 44 օր տևած պատերազմն ավարտվեց հայկական կողմի կապիտուլյացիայով և Ադրբեջանին Արցախի ևս մի քանի շրջան հանձնելու խայտառակ փաստով։

Այսօր, իհարկե, շատերն են խոսում մեկ տարի առաջ սկիզբ առած նոր պատերազմի, դրա հանգամանքների ու հետևանքների մասին։ Բայց մենք կնախընտրենք լռել։ Լռել ու հիշել մեր Երկնային Բանակի մարտիկներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ թող լինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում