Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի

Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, հղվելով Взгляд-ին, այս մասին վրացի վարչապետը հայտարարել է Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: Վերջինս հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց:

«Դա հաջող միջնորդության աննախադեպ իրադարձություն էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի նախաձեռնություններն «առաջնահերթ բնույթ ստանան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում