Կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 8 հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում