Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց
30/09/2021 22:08
Նմանատիպ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։
Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում