Ինչպե՞ս էր Ալիևի վարչակազմը նախապատրաստում 44-օրյա պատերազմը. Ուսումնասիրություն

Ինչպե՞ս էր Ալիևի վարչակազմը նախապատրաստում 44-օրյա պատերազմը. Ուսումնասիրություն

44-օրյա պատերազմը որևէ կերպ չէր կարելի անսպասելի կոչել հայերիս համար։ Փորձագիտական շրջանակները պատերազմի վտանգի մասին խոսում էին դեռևս 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից։ Մեկ տարի անց՝ 2019-ի կեսերին, Ադրբեջանի հնարավոր հարձակման նույնիսկ ժամկետներն էին կանխատեսվում։ Իսկ 2020-ի գարնանից ամեն ինչ վերջնական պարզ էր արդեն հանրության ավելի լայն շրջանակների համար։ Իսկ երբ սկսվեց պատերազմը, պարզվեց որ ժողովուրդն ու պետությունը պատրաստ չէին դրան…

Հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ենք նախապատերազմյան զարգացումներին, շատ հարցեր բավական պարզ ու հասկանալի են դառնում։ Որքան էլ տարօրինակ հնչի, ես նույնիսկ տեսնում եմ վրահաս վտանգը ժողովրդի կողմից չնկատելու, այլ առաջնահերթություններ ունենալու և ազգային ողջ ներուժը բոլորովին այլ խնդիրների վրա վատնելու հիմնական պատճառները։ Այս թեմային մոտ օրերս անպայման կանդրադառնամ։ Իսկ այսօր ուզում եմ տեղեկացնել, որ թողարկվել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ» թեմայով հետազոտական ծրագրի առաջին ուսումնասիրությունը (14 էջ), որը ես եմ հեղինակել։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմի նախանշաններին և Ալիևի վարչակազմի՝ մարտական գործողությունների նախապատրաստվելու միջոցառումներին։ 

Հարգելի ընկերներ, ինչպես երևի արդեն տեղյակ եք, «Ոսկանապատ» ՎԿ հիշատակված հետազոտական ծրագիրն իրականացվում է մեր Կենտրոնի բաժանորդների և աջակիցների միջոցներով։ Ցավոք, ներկայացվող նյութը, ինչպես նաև առաջիկայում հրապարակվելիք այլ ուսումնասիրությունները, հասանելի են միայն բաժանորդների համար։ Բաժանորդագրությունն արժե ամսական 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք նույնպես բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում