Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորմանը. Բաքվում ԱՄՆ դեսպան

Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորմանը. Բաքվում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանիև Հայաստանի միջև խնդիրների կարգավորմանը: Ադրբեջանական ԶԼՄ-ներիփոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, փոխանցում է Tert.am-ը:

«Բոլորին պարզ է, որ մինչ օրս երկրների միջև բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Դա երկարատև գործընթաց է լինելու և համատեղ աշխատանք և հանդիպումներ կպահանջի՝ կարգավորելու համար այդ հարցերը»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «փնտրում է ցանկացած հնարավորություն» Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների կարգավորման համար:

Որպես օրինակ դեսպանը նշել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպումները երկրների ԱԳ նախարարների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում