Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի ԱԳ նախարարի հետ հոկտեմբերի 6 -ին

Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի ԱԳ նախարարի հետ հոկտեմբերի 6 -ին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հոկտեմբերի 6-ին։ Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և իրանցի գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Հանդիպումը կշարունակի կանոնավոր երկխոսությունը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են 2021 թվականի սեպտեմբերի 9-ին», – ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր այցով Իրանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում