Ալիևն այցելել է Ջրական, մասնակցել մի շարք օբյեկտների հիմնարկեքին, նոր զորամասի բացմանը

Ալիևն այցելել է Ջրական, մասնակցել մի շարք օբյեկտների հիմնարկեքին, նոր զորամասի բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջան, որտեղ մասնակցել է «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի և Ջրականում Գանձակի (Գյանջա) ավտոմոբիլային գործարանի համատեղ սպասարկման կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը։

Բացի այդ, դրվել է «Արազի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկի, Ջրականի շրջանի կենտրոնական հիվանդանոցի, Մեխակավան քաղաքում դպրոցի շենքի և առաջին բազմաբնակարան բնակելի համալիրի հիմքը:

Ալիևը մասնակցել է նաև մի շարք օբյեկտների` «Ջաբրայիլ 100/35/10» ենթակայանի և Պետական սահմանային ծառայության զորամասի բացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում