Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Արա Նռանյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ: Ազգային ժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 75-ը, գրանցվել է 68 կողմ, 7 դեմ, տեղեկացնում է Panorama.am-ը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նշենք, որ Արա Նռանյանի թեկնածությունն առաջադրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում