Դատարանը Մանվել Փարամազյանի լիազորությունների կասեցման որոշումը վերացրեց

Դատարանը Մանվել Փարամազյանի լիազորությունների կասեցման որոշումը վերացրեց

Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։

Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։

Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում