AM | RU
USD
EUR
RUB

Անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զորքերի և սպառազինության խտացում ունի. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

 

Սյունիքում ստեղծված մարտահրավերները, ռիսկերը շարունակվում են պահպանվել։ Ադրբեջանը սահմանի` իր վերահսկողության տակ գտնվող հատվածում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք իրենց բնույթով ունեն ռազմական և քաղաքացիական նշանակություն։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Սյունիք կատարած իր այցին, գրում է Tert.am-ը։

Վերջինս նշեց, որ վտանգավոր է Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի շրջաններում ադրբեջանցիների գործողությունները։

Խոսելով այլընտրանքային ճանապարհի մասին՝ Աբրահամյանը նշեց. «Այդ ճանապարհը մի քանի հարցեր լուծելու է, բայց հիմնական հարցը` անվտանգության հետ կապված, չի լուծելու»։

Աբրահամյանը նշեց, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվել է ուժային տարբեր կառույցների խորհրդարան գալու հետ կապված հարցը։

«Իշխանությունը համառ ջանքեր է գործադրում, որպեսզի ուժային կառույցների ղեկավարները որևէ պարագայում չգան խորհրդարան և չպատասխանեն հարցերին։ Իշխանություննների այս մոտեցումը խորացնում է այն մտահոգությունը, որ անվտանգության համակարգում նախատեսված վերակազմավորումները և փոփոխությունները չեն իրականացվում, ուժային կառույցները ասելու բան չունեն»,- ասեց նա։

Ինչ վերաբերում է պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի հերթական անգամ չընտրվելուն, Աբրահամյանը ասաց, որ իշխանությունների քմահաճույքով չի որոշվելու, թե ով պետք է լինի ընդդիմության թեկնածուն։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և այն հարցին, թե այս պահին որքան ադրբեջանցի է գտնվում ՀՀ սահմաններից ներս, Աբրահամյանը ասաց.

«Ժամանակակից պատերազմների պարագայում նույնիսկ կարևոր չէ, թե օրինակ Սև լճի տարածքում թշնամու մխրճման արդյունքում որքան զինծառայողներ են տեղակայվել։ Շատ ավելի մտահոգիչ է, որ օրինակ Արցախի բռնազավթված տարածքներում, որոնք այս պահին շփման գիծ են հանդիսանում, Ադրբեջանի ՊՆ-ն և սահմանապահ ծառայությունը բավականին ակտիվ են ինչպես զորքերի տեղակայման, այնպես էլ տարբեր սպառազինությունների տեղակայման համար։ Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրված են`սկսված ավիացիայից, անօդաչու սարքերից, ծանր հրետանուց և այլն։ Այս իրավիճակում ադրբեջանական զինված ուժերը ունեն տեխնիկայի, սպառազինության խտացված համալրվածություն։ Ակնհայտ է, որ հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանը իր խնդիրները լուծելու համար օգտագործելու է ճնշումները, ուժի սպառնալիքը և այլն»։

Խոսելով Մոսկվա կատարած այցի և այս համատեքստում առաջացած մի շարք քննարկումների և քննադատությունների մասին, «Պատիվ ունեմ» խմբակցության մեկ այլ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ասաց.

«Այն հարցին, թե ում և ինչ սկզբունքով են հրավիրել պատվիրակության կազմ, պատվիրակություն կազմողը պետք է պատասխանի։ Այս հարցը ես քննարկել եմ խմբակցության ղեկավարի հետ, իմ քայլերի համար բացառապես ես եմ պատասխանատու, քննարկել ենք և եկել ենք այն եզրահանգման, որ ես պետք է մեկնեմ Մոսկվա։ Չեմ կարծում, որ որևէ այլ մեկնաբանություն այս հարցում գոյության իրավունք ունի, որովհետև զարմանալի չէ, որ խորհրդարանական պատվիրակության կազմում կարող են լինել ընդդիմադիր պատգամավորներ»։

Լրահոս
Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan