Ամերիաբանկի հատուկ առաջարկը նորաբաց «Հրազդան» մասնաճյուղի նոր հաճախորդների համար

Ամերիաբանկի հատուկ առաջարկը նորաբաց «Հրազդան» մասնաճյուղի նոր հաճախորդների համար

Ամերիաբանկը Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում բացեց իր նոր`«Հրազդան» մասնաճյուղը:

Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ը:

«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:

«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

– Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
– Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
– Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
– VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

– Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
– Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
– Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Հրազդան» մասնաճյուղում ստեղծված են և’ օնլայն, և’ օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող հյուրընկալ անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում