Մունդիալ-2022. Հայաստանի հավաքականը կրկին միավորներ է կորցնում

Մունդիալ-2022. Հայաստանի հավաքականը կրկին միավորներ է կորցնում

Մունդիալ-2022-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Իսլանդիային:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, առաջին խաղակեսի մեկնարկն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, իսկ հետո մեր թիմը հավասարեցրեց խաղը: Մրցակիցն ավելի շատ էր գրոհում, սակայն վտանգավոր պահերը շատ չէին: Դարպասապահ Յուրչենկոն, մեծ հաշվով, անգործ էր: 35-րդ րոպեին մեր հավաքականը բացեց խաղի հաշիվը. Կամո Հովհաննիսյանը եզրափակեց Ադամյանի ու Սելարայանի խաղարկումը ու առաջ մղեց մեր թիմին: Հավաքականում Կամոն խփեց իր երկրորդ գոլը:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: 77-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. դիպուկ էր Իսակ Յոհանեսոնը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Ամբողջ հանդիպման ընթացքում մեր հավաքականը 12 հարված կատարեց՝ մրցակցի 11-ի դիմաց.դիպուկ հարվածներով՝ 1-2:

Խմբի մյուս խաղերում Հս. Մակեդոնիան հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտայնի դարպասը, իսկ Գերմանիան 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Ռումինիայի նկատմամբ:

Այս խաղերից հետո Գերմանիան 18 միավորով առաջատարն է, Հս. Մակեդոնիան ու Հայաստանը 12-ական միավոր ունեն, Ռումինիան 10 միավորով 4-րդն է, Իսլանդիան 5 միավորով 5-րդ տեղում է, իսկ Լիխտենշտայնը մնաց 1 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում