ՔՊ-ն 7-րդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեց հանձնաժողովի փոխնախագահ.

ՔՊ-ն 7-րդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեց հանձնաժողովի փոխնախագահ.

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, Times․am։ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով կրկին քննարկեց հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը: Ընդդիմությունն այս պաշտոնին արդեն 7-րդ անգամ առաջադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին:

Ընդդիմադիր պատգամվորները չէին մասնակցում հանձնաժողովի այսօրվա նիստին.

«Մեր ընդդիմադիր գործընկերները բացակայում են, նշանակում է, որ իրենք իրենց թեկնածուին թաքցնում են հանձնաժողովից: Քննարկումների ընթացքում հնարավոր է ինչ-որ եզրահանագումների գայինք, սակայն իրենք բացակայում են»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում