Ռուս խաղաղապահներն ուղեկցել են երկու ադրբեջանական շարասյան տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են երկու ադրբեջանական շարասյան տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, Times․am։ Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են երկու ադրբեջանական ավտոշարասյան անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ուղեկցել է շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող 40 բեռնատարից կազմված երկու շարասյուն՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ երթուղիներով շարժվելիս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում