Հիշատակի միջոցառում՝ նվիրված ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին

Հիշատակի միջոցառում՝ նվիրված ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, Times․am։ Հոկտեմբերի 12-ին, ՀՀ ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի մահվան տարելիցի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացվել է հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վահագն Ասատրյանի հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին։ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստի կարգ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում