Տարածաշրջանում իրավիճակը չի կայունացել, ԼՂ խնդիրը մնում է չլուծված

Տարածաշրջանում իրավիճակը չի կայունացել, ԼՂ խնդիրը մնում է չլուծված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, Times․am։ Մոսկվայում այսօր հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նկատեց` անհրաժեշտ արդյունքի հասնելու համար անձնական հանդիպումները միշտ ավելի օգտակար են լինում:

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ հրավերի համար, նշեց` հաճախակի հանդիպումները վկայում են հարաբերությունների մեծ դինամիկայի ու ռազմավարական-դաշնակցային հարաբերության կարևորության հարցում փոխադարձ ըմբռնման մասին:

«Տարածաշրջանում ու աշխարհում դինամիկ գործընթացներ են, կարևոր է, որ դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, դիրքորոշումները ճշտեն: Դեռ հնարավոր չէ խոսել տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին. ԼՂ խնդիրը մնում է չլուծված, պարզ է, որ դրա լուծման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում ՌԴ-ն առանցքային դեր է խաղում»,- նշեց ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում