AM | RU
USD
EUR
RUB

Արցախում բնակչի սպանությունը ՀՀ և Արցախի իշխանության կեղծիքի քաղաքականության արդյունքն է. հայտարարություն

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Մարտակերտում դիպուկահարի կրակոցից 55-ամյա խաղաղ բնակչի սպանությանը:

Հայտարարությունում ասվում է.

«Արցախում խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ՀՀ և Արցախի իշխանությունների կողմից վարվող անհետևողական, անհեռատեսական, ստի ու կեղծիքի քաղաքականության արդյունքն է։

Գաղտնիք չէր լինի, եթե ասենք, որ հրադադարի հաստատումից ի վեր թշնամու կողմից Արցախում բազմիցս կոպտորեն խախտվել են հրադադարի հաստատման եռակողմ պայմանավորվածությունների պայմանները։

Նշենք թերևս մի քանիսը, որոնք հանրայնացվել են.

1.Հադրութի շրջանի, պատերազմից հետո, մնացած տարածքների զավթում ու տասնյակ գերիներ։

2.Շուշիի շրջանի գյուղերի շրջափակում։

3.Խոշոր տրամաչափի զինատեսակի օգտագործում Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ։

4.Ճանապարհներին ավտոմեքենաների քարկոծում ու ադրբեջանցիների լկտի պահվածք։

5.Քաղաքացիական բնակավայրերի թիրախավորում ու տների գնդակոծում՝ Մխիթարաշենում, Շոշում, Թաղավարդում, Ստեփանակերտում և այլն։

6.Անօդաչուների օգտագործում հայկական դիրքերի գնդակոծման նպատակով։

7.Մարտակերտում ադրբեջանական դիվերսանտի ներթափանցում բնակելի տուն և անչափահաս քաղաքացիների նկատմամբ սպառնալիք։

8.Մաճկալաշենում հովիվի առևանգում ու խոշտանգում։

9.Թշնամու արձակած կրակոցներից զինծառայողների վիրավորվում։

10.Բազմաթիվ անգամներ հրաձգային տարբեր զինատեսակներից ադրբեջանական դիրքերից արձակված թիրախային ու ոչ թիրախային կրակոցներ և այլն։

Այս ամենը մնացել են անպատասխան։ Պետք է գիտակցել, որ եթե դու չես ցանկանում կամ ունակ չես լուծել քո անվտանգային խնդիրներն, ապա ոչ ոք դա չի անելու քո փոխարեն։ Բացի դրանից, ռուս խաղաղապահները Արցախում հանդիսանում են, այսպես ասած, չեզոք կողմ ու նրանք ամենևին էլ չեն կատարում Արցախի պետականության և անվտանգության պահպանողի ու պաշտպանողի դեր, նրանք պահպանում են խաղաղությունը տարածաշրջանում։

Նկատենք, որ Արցախի իշխանությունների կողմից վերոնշված դեպքերին համապատասխան արձագանքների դեպքում հետևել են նաև ռուս խաղաղապահների կողմից արձագանքները։

Այլևս տեսանելի ու փաստ է, որ Արցախի նախկին անվտանգության համակարգը խարխլված ու ոչ գործունյա է՝ հիմնականում ՀՀ իշխանությունների վարած անհեռատեսական ու Արցախի վրա թքած ունենալու քաղաքականության պատճառով, ուստի օրհասական է կարճ ժամանակահատվածում մշակել ու իրագործել այլ անվտագային համակարգ՝ խաղաղապահների մասնակցությամբ։

Նկատենք նաև, որ առ այսօր խաղաղապահների մանդատը իրավական համապատասխան կարգավորում չի ստացել ու խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են եռակողմ հայտարարության ընդամենը մեկ պարբերության հիման վրա, որտեղ չի նշվում ոչ նրանց իրավունքներն ու պարտավորությունները, ոչ էլ՝ նրանց գործառույթները՝ ասենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում։ Ուստի անհրաժեշտ ու օրհասական է հասնել խաղաղապահների մանդատի իրավական ամրապնդմանն ու համապատասխան իրավապայմանագրային բազայի ստեղծմանը։

Եթե դուք համապատասխան կամք, համարձակություն, փորձառություն ու գիտելիքներ չունեք այս դժվարին պահին ապահովել Արցախի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, ապա՝ հեռացեք։ Դուք Արցախը տանում եք դեպի հայաթափման, իսկ արցախահայությանը՝ դեպի կործանում»։

Լրահոս
Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan