Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել։

«Հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը եւ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,-Twitter-ում գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում