Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից

Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am։ Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից: Այդ մասին հաղորդել Է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ երկրի միգրացիայի նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել Է, որ Կանադան պատրաստվում Է առավել խոցելի խմբերի ավելի քան 20 հազար քաղաքացի ընդունել Աֆղանստանից:

«Կանադան 40 հազար փախստական կընդունի, եւ մենք կոչ ենք անում մյուս երկրներին՝ նույնպես ակտիվացնել իրենց աջակցությունը փախստականների անվտանգ տեղափոխման համար»,-Թրյուդոն գրել Է Twitter-ում: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել Է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում