Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես տրանսպորտային հանգույց
13/10/2021 12:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am։ Մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Նա նշեց, թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։
«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց», – ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում