AM | RU
USD
EUR
RUB

Հայ դատապարտյալները մասնակցում են շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am։ «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նշելով, որ նախարար Կարեն Անդրեասյանը Շախմատի ակադեմիայի  հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ մասնակցել է Առաջնության բացման արարողությանը, իսկ մինչ խաղի մեկնարկը զրուցել դատապարտյալների հետ ու հաջողություն մաղթել մրցապայքարում։

Լրագրողների հետ զրույցում նախարար Անդրեասյանը նշել է, որ սա բացառիկ օրինակ է, երբ ազատազրկված մարդիկ կարողանում են իրենց վերադարձը՝ դեպի հասարակություն, իրագործել շախմատի միջոցով։

«Շախմատը կապում է աշխարհի բոլոր մարդկանց, այն սպորտ է, արվեստ է, շախմատը նաև մեր Հայաստանի հպարտությունն է, և այս առաջնությունում մեր հաղթանակը, թեկուզ խորհրդանշական, բայց շատ կարևոր կլինի մեր թիմի, մեր պետության համար»,- ասել է Կարեն Անդրեասյանը և ընդգծել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Նախարարը միջոցառմանը ներկայացել էր Իտալիայի արդարադատության նախարարի նվիրած փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։

«Իտալիան ամեն ինչ անում է, որպեսզի դատապարտված մարդիկ ո՛չ թե մեկուսանան, ո՛չ թե մոռացվեն հասարակության կողմից, այլ իրենք գտնեն իրենց ճանապարհը հետ՝ դեպի ընտանիք, դեպի հասարակություն, դեպի իրենց պետություն:  Այսօր մենք նաև շախմատի միջոցով ենք փորձում հասնել այդ նպատակին, որի համար շնորհակալություն եմ հայտնում անձամբ պարոն Լպուտյանին և Հայաստանի շախմատի ակադեմիային»,- նշել է Կարեն Անդրեասյանը:

Ակադեմիայի  հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը աշխարհի առաջին առաջնությունը՝ օնլայն հարթակում, համարել է մեծ իրադարձություն և ընդգծել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մեծ ուշադրությամբ է հետևում այս մրցաշարին։ Նա նաև տեղեկացրել է, որ շուրջ վեց ամիս դատապարտյալների հետ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ և, այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել Նախարարությանն ու Քրեակատարողական ծառայությանը՝ անխոչընդոտ ու արդյունավետ համագործակցության համար։

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել հայ դատապարտյալներին և շնորհակալական խոսք ուղղել Ակադեմիայի նախագահին՝ համաշխարհային նման իրադարձությանը հայ դատապարտյալներին մասնակից դարձնելու համար։ Սերգեյ Ատոմյանը ևս կարևորել է ՔԿՀ-ներում պահվող անձանց զբաղվածության ապահովումն ու նշել, որ նպատակը աշխատանքի, մշակութային, սպորտային, հոգևոր և այլ զբաղվածության միջոցով դատապարտյալներին հնարավորինս շուտ սոցիալական միջավայր վերադարձնելն է:

Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։

Լրահոս
Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու դեպքում Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ խոչընդոտ չի լինի․ Էրդողան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ. Tert.am Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի Գրագետ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների․ Արմեն Գևորգյան ծխելու, խմելու և սնվելու ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱԱՏՄ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղորայք է տրվել. ՄԻՊ Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. փաստաբան Զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն քարտապաններին հատուկ պայմաններով ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել Է կորոնավիրուսով Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճի մոտակայքում Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ Է ամուսնացել Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից Կարբի գյուղում քույրերը մահացել են գազի արտահոսքից Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում Հնարավոր է լինելու հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան Արագածոտնի մարզում քույրեր են մահացել՝ 11 և 19 տարեկան Հույսները ընկերներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել․ «Փաստ» Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել․ «Հրապարակ» Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի․ «Ժողովուրդ» Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող․ «Ժողովուրդ» Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ» Առողջապահության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել Մի շարք համայնքներում ձյուն է տեղում Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է Երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանի տարածքում Ռուսաստանում գազի պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել Դերասանուհի Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնած շաբաթն` ամփոփ Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan