Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագիրը․ Մատվիենկո

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագիրը․ Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկատարեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, տնտեսական փոխազդեցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագրի դրույթները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, իհարկե, մենք ցանկանում ենք, որ համաձայնությունը կատարվի, որպեսզի տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց լինի։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը Եվրասիական կանանց ֆորումի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում