Զախարովան ցավակցություն է հայտնել Մատաղիսում խաղաղ բնակչի սպանության կապակցությամբ

Զախարովան ցավակցություն է հայտնել Մատաղիսում խաղաղ բնակչի սպանության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ներգրավմամբ: Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անդադար գործունեություն են ծավալում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Մարտակերտ շրջանի Մատաղիս գյուղում օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին:

Զախարովան ցավակցություն է հայտնել Մատաղիսում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում