Ոստիկանապետն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի և ազատվի պաշտոնից․ Բաբայան

Ոստիկանապետն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի և ազատվի պաշտոնից․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի համոզմամբ՝ երեխաների աչքի առաջ նրանց հոր նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

«Մտքներովդ չանցնի ծառայողական քննությամբ բավարարվել, ոստիկանապետ Վահե Ղազարյանն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի և ազատվի պաշտոնից: Սրանց բոլոր անմիջական ղեկավարները պետք է հեռացվեն ոստիկանությունից:

Այս իշխանությանը հեռացնելուց հետո Ոստիկանության բարձրաստիճանից մինչև կրտսեր կազմում ծառայողների 100 տոկոսին անմիջապես պետք է ազատել ու 0-ից ձևավորել նոր ոստիկանություն»,- նշել է Բաբայանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում