Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան

Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am–ին հայտնեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ հիմա աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային շատ համարեց։ «Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,–ասաց նա;

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոստի 18–ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում