ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի առգրավման մասին լուրն ապատեղեկատվություն է

ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի առգրավման մասին լուրն ապատեղեկատվություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:

Պաշտոնապես հայտարարում ենք , որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում