ՌԴ ՊՆ-ն ՀՀ ՊՆ-ին է փոխանցել է 50 000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ

ՌԴ ՊՆ-ն ՀՀ ՊՆ-ին է փոխանցել է 50 000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել է 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ:

Հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան:

Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում