Այս պահին շփման գծի ողջ երկայնքով հարաբերական կայուն է․ Արցախի ՊԲ

Այս պահին շփման գծի ողջ երկայնքով հարաբերական կայուն է․ Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am։ Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Ինչպես «Արցախպրես»-ին հայտնեցին ՊԲ-ից,այս պահին շփման գծի ողջ երկայնքով հարաբերական կայուն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում