AM | RU
USD
EUR
RUB

Արցախում վիրահատված զինվորներից մեկը կտեղափոխվի Երևան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ տեղում ծանոթանալու հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցներից հրազենային վիրավորում ստացած վեց զինծառայողների առողջական վիճակին:

Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արթուր Ջալավյանը «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր կայուն, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ երկուսինը՝ բավարար:

Բուժումները ստանում են համապատասխան բաժանմունքներում և հիվանդասենյակներում:

ԱՀ պետնախարարն անդրադարձել է այն ապատեղեկատվությանը, թե զինծառայողների շրջանում զոհ ունենք, և կոչ արել հանրությանը զերծ մնալ նմանատիպ կեղծ լուրեր տարածելուց:

«Բարեբախտաբար, զոհեր չունենք: Սկզբնական շրջանում զինծառայողներից երկուսի վիճակը անհասկանալի էր: Ժամանակին կարողացել են հիվանդանոց հասցնել նրանց, և վիճակը կայունացնել: Որևէ դիրքային կորուստ չենք ունեցել, ուղղակի հարվածը եղել է մեր հենակետի ուղղությամբ: Հենակետը նույնպես գտնվում է մեր զինծառայողների վերահսկողության տակ»,- նշել է Բեգլարյանը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ միջադեպը պետք է դիտարկել որպես ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ պահվածք, լկտի վերաբերմունք Արցախի խաղաղ բնակավայրի նկատմամբ: «Սա առաջին դեպքը չէ, որն արձանագրվում է հրադադարի հաստատումից հետո. նմանատիպ դեպքեր եղել են, սակայն ոչ վերջինիս ծավալով։ Բազմիցս հայտարարություններ արվել են, որպեսզի ադրբեջանական դիրքերը հանվեն խաղաղ բնակավայրերի մոտակայքից, քանի որ դրանք ամենաիրական ու անմիջական սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակչության համար: Պետք է հստակ մեխանիզմներ ներդնել հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: Կոնկրետ այս դեպքում պետք է հստակեցվի, թե ով է մեղավորը, ինչ գործողություններ են ձեռնարկել և ինչ գործողություններ պետք է ձեռնարկել նրանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծել է Ստեփանյանը:

Մարդու իրավուքնների պաշտպանի համոզմամբ՝ աշխարհի պետությունները Արցախի նկատմամբ ցուցաբերած անտարբերությամբ ուղղակի խորտակում են միջազգային իրավունքի հանրաճանաչ դրույթները և սնանկացնում են մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը և ձևավորված աբողջական իրավական բազան:

Լրահոս
Թշնամին կրակ է բացել Կարմիր Շուկայի մոտ. կադրեր Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է սահմանային խնդիրներին և քրեական հետապնդումներին «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի ղեկավարին Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Միրզոյանը Շվեդիայի Ռիկսդագի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի՝ մայիսի 12-ի ագրեսիան ՀՀ սահմանին Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ» Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ» Վանաձոր-Դիլիջանի, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Աշոցքում մերկասառույց է, Սյունիքում՝ մառախուղ Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ» Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողությունները․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան․ «Հրապարակ» Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին․ «Փաստ» Ռ. Բաղդասարյանին առաջարկում ենք պարզաբանել Արցախի ՊԲ-ի կողմից սպանություններ կատարելու մասին իր հայտարարությունը. Արցախի ԱԱԾ Իրանա-աֆղանական սահմանին թեժ մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահ զորքերի միջև «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ Դեկտեմբերի 1-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ Դատարանը կայացրեց հերթական որոշումը հանուն Ադրբեջանի. Լևոն Քոչարյան Չպատվաստված քաղաքացիները 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը Ընտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան, ափսոս․ Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի գործով դատավորին Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է Եթե Կիևը թշնամական վարքագիծ դրսևորի, Մինսկը Մոսկվայի կողմը կկանգնի․ Լուկաշենկո ՀՀ երկու քաղաքացի վարձատրության դիմաց Ադրբեջանին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ Ադրբեջանցի զինծառայողները դիտարկում են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ «Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ադրբեջանի ԶՈՒ կամ այլ ծառայողներ մեր համայնքների միջև ճանապարհներին կամ հարևանությամբ չպետք է լինեն Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan