Ադրբեջանցիները կրակել են Երասխ գյուղի վրա․ այրվել է բնակչի անասնագոմն ու խոտի դեզը․ ՊՆ

Ադրբեջանցիները կրակել են Երասխ գյուղի վրա․ այրվել է բնակչի անասնագոմն ու խոտի դեզը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում