Վարչապետը չունի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի պաշտոնից

Վարչապետը չունի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը. ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել։

«Պատճառը հետևյալն է՝ օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը:

Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ:

Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից», – ասված է ԱՆ պարզաբանման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում