Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին հայտնում է 1Lurer.am-ը։

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար:

Նա անազատության մեջ է սեպտեմբերի 30-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում